Եգիպտոսում դատարանը իսլամիստական «Մահմեդական եղբայրներ» շարժման 126 կողմնակիցներից յուրաքանչյուրին դատապարտել է 10 տարվա ազատազրկման, հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով պետական հեռուստաալիքինԼ:
Մարդկանց մեղավոր են ճանաչել անկարգություններին մասնակցելու մեջ, որոնք բռնկվել են Քաֆր-էշ-Շեյխ նահանգում Մոհամեդ Մուրսիի տապալումից հետո: Նրանց նաեւ մեղադրում են ահաբեկչական խմբի հետ կապի մեջ: Դատապարտյալները գոչում էին «կորչի ռազմական իշխանությունը», երբ դատավորը կարդում էր վճիռները, հայտնում է դատական գործընթացի ականատեսներից մեկը:




























