MH-370 չվերթն իրականացնող ինքնաթիռի մասին գրքի հեղինակը տեսակետ է առաջ քաշել, որ մալազիական ինքնաթիռին հարվածել են ԱՄՆ-ի եւ Թաիլանդի կործանիչները զորավարժությունների ժամանակ:
Օրերս լույս տեսած «MH370. գաղտնիք» գրքի հեղինակ Նայջլ Քոուսորնի վարկածի համաձայն՝ ինքնաթիռին հարվածել են Հարավչինական ծովի վրա, որոնողական աշխատանքները դիտավորյալ սխալ ուղղությամբ են տարվել՝ կատարվածը թաքցնելու համար, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով « Daily Mail »-ին:
Քոուսորնը նաեւ հայտարարում է, որ ինքնաթիռը հնարավոր էր գտնել, եթե վերահսկողության սարքավորումները բարեկարգվեին:
Անհետացած ինքնաթիռը հին սարքավորումներ ուներ, որոնք միայն հիմնական տեղեկություններ էին փոխանցում՝ առանց GPS տվյալների:
Ավելի վաղ հաղորդում էին, որ Ավստրալիայի իշխանությունները երկրի 2014-2015թթ.-ի բյուջուեից 84 մլն դոլար են սահմանել մարտին անհետացած ինքնթաթիռի որոնողական աշխատանքներին:
Հունվարին մեկնարկում է որոնողական աշխատանքների նոր փուլը, որը կայանում է օվկիանոսի 56 հազար քառակուսի կմ մակերեսի հետազոտման մեջ:




























