Հայաստանում  Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին պերսոնա նոն-գրատա ճանաչելու պահանջով, «Ոչ Պուտինիզմին» կարգախոսով այսօր՝ մայիսի 18-ին, բողոքի երթ անցկացրած քաղաքացիները դեսպանին ուղղված բողոքի նամակը դեսպանատուն հանձնելուց հետո հետդարձի ճանապարհին Մաշտոցի պողոտայում բախվել են երթն ուղեկցող ոստիկանների հետ, ինչի հետեւանքով բերման է ենթարկվել երթի երկու մասնակից՝ Վարուժան Տեր-Տրիբունյանը եւ Արման Ուրիխանյանը:

 NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցները ցանկացել են քայլել փողոցով, ոստիկանները նրանց թույլ չեն տվել, սկսվելէ քաշքշուկ:

 Հիշեցնենք, որ Վոլինկինը հայտարարել էր, թե «հարկավոր է չեզոքացնել այն հասարակական կազմակերպություններին, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում», ինչը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում: