Մեծ Բրիտանիայի բնակիչների ունեցվածքը հինգ տարվա ընթացքում կրկնապատկվել է եւ կազմում է 519 մլրդ ֆունտ ստերլինգ (872,6 մլրդ դոլար) կամ Միացյալ թագավորության տարեկան ՀՆԱ մոտ մեկ երրորդ մասը:

Տվյալները հրապարակվել են «Sunday Times» շաբաթաթերթի ամենամյա «Sunday Times Rich List» վարկանիշային աղյուսակում: 2009թ.-ին թիվը կազմում էր 258 ֆունտ ստերլինգ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միայն վերջին տարում երկրի ամենահարուստ մարդկանց ունեցվածքը միջինը 13 տոկոսով ավելացել է՝ հասնելով պատմական առավելագույնի:

Այժմ «Sunday Times»-ի վարկանիշում հայտնվելու համար նվազագույնը 85 մլն ֆունտ է հարկավոր:

Մասնավորապես Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը 330 մլն ունեցվածքով ցուցակում 285-րդ հորիզոնականում է:

Ընդ որում ցուցակի 438 անդամներ բնակվում են Լոնդոնում: Նրանց ունեցվածքը գնահատվում է 331 մլրդ ֆունտ ստերլինգ (556 մլրդ դոլար):

Այժմ Մեծ Բրիտանիայում 104 միլիարդատեր կա, որոնց ընդհանուր ակտիվները կազմում են 301 մլրդ ֆունտ ստերլինգ (506 մլրդ դոլար):