Թուրքիայում 18 անձի ձերբակալել են, այդ թվում նաեւ կառավարող ընկերության ղեկավարներին՝ կապված Սոմա քաղաքում(Մանիսա նահանգ) ածխի հանքի վթարի հետաքննության հետ:

Ձերբակալվածներից հինգ հոգու արդեն հասցրել են դատախազություն ցուցմունքներ տալու համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությանը:

Կասկածյալների թվում են հանքի օպերատոր ընկերությա գլխավոչ տնօրեն Ռամազան Դոգրուն եւ գործադիր տնօրեն Ակին Չելիկը: Մեղադրանքներ դեռ չեն ներկայացվել: Ավելի վաղ այս շաբաթ ընկերության ղեկավարները մամուլի ասուլիսում կտրականապես հերքել են իրենց կողմից անփութության բոլոր կասկածները: Նրանց կարծիքով՝ վթարը կարող էր պայմանավորված լինել բնական հանգամանքներով:

Քննությունը վարում են 28 դատախազներ ու փորձագետներ: Նրանք անվատնգ վայրերում արդեն սկսել են հանքահորի ստուգման աշխատանքները:

Թուրք փրկարարները վթարային հանքահորից զոհվածների մարմինների արտահանման աշխատանքներն ավարտել են