Ուկրաինայի՝ Եվրոպական միություն եւ ՆԱՏՕ մուտք գործելու մասին հարցը պետք է որոշի ժողովուրդը համաուկրաինական հանրաքվեի անցկացմամբ: Սա չի կարող որոշել առանձին քաղաքական գործիչ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն:

Նրա խոսքով՝ նման պայմաններում, «երբ յուրաքանչյուր ուկրաինական ընտանիք ապրում է պատերազմի ծանր կանխազգացմամբ, երբ մեր բանակն այնքան ուժեղ է, որպեսզի պաշտպանի մեր սահմանները, մենք պետք է գտնենք բարդ, բայց արդյունավետ լուծումներ, որպեսզի Ուկրաինայում խաղաղություն վերադարձնենք»:

«Նման լուծում կարող է դառնալ անդամակցությունը ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին: Սա մեր պետության քաղաքակիրթ ընտրությունն է: Այն չի կարող մեկ քաղաքական գործիչ կատարել, սա բացառապես Ուկրաինայի ժողովրդի իրավունքն է: Ուստի առաջարկում է այս հարցերի շուրջ հանրաքվե անցկացնել»,- նշել է Տիմոշենկոն:

«Ժամանակն է ընտրություն կատարել հանուն Ուկրաինայում միության եւ խաղաղության վերականգնման»,- նշվում է նախկին վարչապետ Տիմոշենկոյի հայտարարության մեջ: