Ղրիմի թաթարները հայտարարել են իրենց իրավունքների վերականգնման եւ քաղաքական, ազգային եւ կրոնական խտրականության վերացման անհրաժեշտության մասին: Այդ մասին նշվում է բանաձեւում, որը միաձայն ընդունվել է Սիմֆերոպոլում սգո հանրաքվեի մասնակիցների կողմից:

Փաստաթղթում նշվում է. «Ղրիմի հանրապետությանը հարկավոր է ազգային-տարածքային ինքնավարության կարգավիճակ տրամադրել Ղրիմի թաթարների ինքնորոշման իրավունքի իրագործման համար», հաղորդում է «Liga»-ն:

«Մենք պահանջում ենք վերջ տալ քաղաքական, ազգային եւ կրոնական դրդապատճառներով Ղրիմի թաթարների հանդեպ խտրականություններին»,- նշվում է բանաձում:

Նրանք պահանջում են վերականգնել պատմական անվանումները, ընդունել օրենքներ, որոնք իրենց ներկայությունը կերաշխավորեն Ղրիմի կառավարման գործում:

Հանրահավաքի մասնակիցները կոչ են արել դեմոկրատական ուժերին, կառավարություններին եւ միջազգային կազմակերպություններին «հանդես գալ որպես ղրիմա-թաթարական ժողովրդի իրավունքների վերականգնման երաշխավորող»: