Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում ընտրությունների միասնական օր նշանակվոլ է սեպտեմբերի 14-ը: Այդ մասին հաղորդել է ԴԺՀ Գերագույն խորհրդի խոսնակ Դենիս Պուշիլինը Դոնեցկում կայացած հանրաքվեի ընթացքում, հաղորդում է «Օստրովը»:Պուշիլինի խոսքով՝ ընտրությունները պետք է անցկացվեն մեծամասնական համակարգով:

«Կոնկրետ շրջանի կողմից ընտրվող պատգամավորը պետք է այդ շրջանի բնակիչ լինի»,- պարզաբանել է նա:Նախքան այդ՝ Պուշիլինը նշել է, որ ԴԺՀ գործող կառավարությունը կամիկաձե է: «Նրանք, ովքեր կարծում են, թե այստեղ արտոնություններ են ստանում, կհիասթափվեն ու կհեռանան»,- ասել է Պուշիլինը:Նա խնդրանքով դիմել է Դոնեցկի բնակիչներին անցնել ԴԺՀ զինված ուժերի շարքերը:

Մարտի 1-ից ի վեր Դոնեցկում Լենինի անվան հրապարակում հավաքվել էր նվազագույն քանակությամբ մարդ՝ մոտ 600 հոգի: Տեսանյությում Պուշիլինը նաեւ պնդում է, որ Ռուսաստանը զորքեր կմտցնի, եթե Ուկրաինայի բանակն անցնի լայնածավալ գործողության:Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Ուկրաինայում նախագահական ընտրություններ են: Դրանց անցկացմանը չեն մասնակցի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը: