Խորվաթիայի ներքին գործերի նախարար Ռանկո Օստոյիչը հայտնել է երկրում ջրհեղեղի հետեւանքով առաջին զոհի մասն: Զոհվել է պետության հյուսիս-արեւելքում գտնվող Վուկովարսկ-Սրեմի մարզի Ռայեւո-Սելո բնակավայրի բնակիչը:Խորվաթիայի եւս երկու բնակիչ համարվում է անհետ կորած, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Սերբիայի իշխանությունները հաղորդում էին, որ ջրհեղեղների հետեւանքով տարհանված մարդկանց թիվը կազմում է 24 հազար 352, հինգ հոգի զոհվել է, մեկն անհետ կորել:Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը Բոսնիայում եւ Հերցեգովինայում, ինչպես նաեւ Սերբիայում, հասել է 44-ի:Ջրհեղեղը պայմանավորված է չորեքշաբթի տարածաշրջանում սկսված հորդառատ անձրեւներով, որոնք գետերը դուրս են բերել հուներից, քաղաքներն ու գյուղերն անցել են ջրի տակ:




























