Սաուդյան Արաբիան պատրաստվում է պարտադիր դասընթացնել սահմանել ամուսնանալ ցանկացողների համար:Էր-Ռիյադի իշխանություններին մտահոգում է երկրում ամուսնալուծությունների թվի աճը:
Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությանը կից ամուսնությունների հարրցերով համակարգող Ֆուադ Ջուգայմանը հայտարարել է, որ ոմտ ապագայում երկրի բոլոր քաղաքներ հազարավոր հրահանգիչներ կուղարկվեն, որոնք երիտասարդ զույգերին կնախապատրաստեն ամուսնական կյանքին, հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:Ապագա նորապսակների օգնության ծրագիրը կմեկնարկի առաջիկա երկու տարվա ընթացքում:Ֆուադ Ջուգայմանը վկայակոչում է Մալազիայի փորձը, որտեղ ամուսնալուծությունների մակարդակը 32 տոկոսից նվազել է մինչեւ 7 տոկոս այն բանից հետո, երբ այնտեղ նմանատիպ ծրագիր են ընդունել:




























