Մալիի հյուսիսում գտնվող Կիդալ քաղաքում տուարեգների ցեղի ներկայացուցիչ ապստամբները պատանդ են վերցրել 30 պետական ծառայողի: Դա տեղի է ունեցել երկրի վարչապետ Մուսսա Մարայի հետ իրենց հանդիպումից քիչ անց:Դեռ պարզ չէ, շարունակում են արդյոք նրանք մնալ տեղի նահանգապետի նստավայրում, որը դեռ ապստամբների հսկողության ներքո է, թե նրանց այլ վայր են տեղափոխել, աղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Մալիի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ մայիսի 17-ի բախումների հետեւանքով զոհվել է 28 տուարեգ ապստամբ եւ ութ զինվորական:2012թ.-ին երկրի հյուսիսային հատվածը գրավվեց իսլամիստների եը տեղի տուարեգ ցեղը ներկայացնող աշխարհազորայինների կողմից:Այնուհետեւ ֆրանսիական զորքերը երկու խմբավորումներին այնտեղից դուրս քշեցին:




























