Սիրիայում մայիսի 16-ին ռազմական գործողությունների հետեւանքով հայ է զոհվել: Ինչպես հաղորդում է Հալեպում ՀՅԴ կուսակցության մամուլի ծառայությունը, սիրիական բանակի զինծառայող Անդրանիկ Քահքեջյանը զոհվել է Դեր-Զորում:Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդում էր, որ Հալեպի հայաբնակ թաղամասերի հրթիռային հարձակման հետեւանքով մայիսի 15-ին զոհվել է ազգությամբ հայ Պերճ Կարագյոզյանը:

Նշենք, որ նախքան արյունալի իրադարձությունները Սիրիայում բնակվում էր 60-70 հազար հակ: Նրանք մեծամասբ բնակվում էին Հալեպում, ինչպեսնաեւ Լաթակիայում, Հոմսում, Ղամիշլուում, Հասաքում, Յաղուբիայում, Ռաքքայում, Քեսաբում, Դամասկոսում: