Մայիսի 18-ին սիրիական Հալեպի հայաբնակ թաղամասերի հրթիռային հարձակման հետեւանքով հինգ հայ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է Սիրիայում լույս տեսնող հայկական «Գանձասար» թերթը, 18:30-ի սահմաններում հրթիռային գնդակոծության է ենթարկվել հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը, որի հետեւանքով վիրավորվել են Ալիս Բոյաջյանը, Հայկանուշ Միրզոյանը, Դալար Միրզոյանը, Նվարդ Մարգարյանը եւ Անդրանիկ Մալաքյանը:Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց. ոմանք առաջին բուժօգնությունից հետո դուրս են գրվել:
Ինչպես ավելի վաղ հաղորդում էր NEWS.am-ը, Sիրիայում մայիսի 16-ին ռազմական գործողությունների հետեւանքով sիրիական բանակի զինծառայող Անդրանիկ Քահքեջյանը:Նշենք, որ նախքան արյունալի իրադարձությունները Սիրիայում բնակվում էր 60-70 հազար հակ: Նրանք մեծամասբ բնակվում էին Հալեպում, ինչպես նաեւ Լաթակիայում, Հոմսում, Ղամիշլուում, Հասաքում, Յաղուբիայում, Ռաքքայում, Քեսաբում, Դամասկոսում:




























