Շվեդիայի Հալստամարի շրջանը թագավորությունոմ առաջինը կլինի, որտեղ դպրոցներում տնային աշխատանք։ չեն հանձնարարի: Դա հնարավոր կդառնա շրջանի վարչակազմում Ձախ եւ Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցությունների միջեւ ձեռք բերված համաձայնագրի արդյունքում:

«Մենք կասկածի տակ ենք դնում տնային աշխատանքների նկատմամբ ավանդական մոտեցումը: Դրա փոխարեն մենք կցանկանայինք պայմաններ ստեղծել դպրոցներում, որպեսզի սովորողները կարողանան հանձնարարությունները կատարել տեղում»,-նշել է այդ նախաձեռնության հեղինակ, նախկին ուսուցիչ, իսկ ներկայումս տեղի քաղաքական գործիչ Ռիկարդ Անդերսոնը:

Նա կարծում է, որ տնային հանձնարարությունները չպետք է ծնողների պարտականությունը դառնան, քանի որ ընտանիքներում կան դդպրոցականին օգնելու տարբեր սոցիալական հիմքեր:
Նշենք, որ նախաձեռնությունը տարաձայնությունների տեղիք է տվել կուսակցության կենտրոնամետ բլոկի ներսում:

Նախաձեռնությունը կյանքի կկոչվի 2015-ի աշնանից: