Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգել է Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Նման առաջարկով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որը պաշտպանել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Պոնտոսի հույների ցեղասպանությունը, որոնք ներկա Թուրքիայի սեւծովյան ափերի բնիկներն էին, 1915-ին սկսել է երիտթուրքերի կառավարությունը եւ 1923-ին շարունակել Քեմալ Աթաթուրքի կառավարությունը: Տարբեր գնահատականներով, զոհվել է 350 հազարից մինչեւ 1 մլն մարդ:
Նշենք, որ Հայաստանում արդեն մի քանի հարյուրամյակ բնակվում է հունական համայնքը, որոնց մեծ մասը Պոնտոսի հույներ են:




























