Deutsche Bank-ը նախատեսում է ընդհանուր արժողությամբ մոտ 8 մլրդ եվրոյի հավելյալ էմիսիա իրականացնել: Ընդ որում՝ բանկի խոշորագույն բաժնետեր կդառնա Քաթարի շեյխ Համադ բին Յասիմ բին Ջաբր ալ Թանին, որը պատրաստակամություն է հայտնել 1,75 մլրդ եվրոյի բաժնետոմսեր գնել:

Դա կկազմի բանկի կանոնադրական  կապիտալի վեց տոկոսը, փոխանցում է  Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով dpa-ն:

Մնացած բաժնետոմսերն առաջարկվելու են Deutsche Bank-ի արդեն եղած բաժնետերերին: Մյուս խոշոր բաժնետերերը նույնպես հայտնել են  կանոնադրական կապիտալը ավելացնելու պատրաստակամության մասին այն դեպքում, եթե  բանկի մենեջմենթը համոզիչ մարտավարություն ներկայացնի:

Նշվում է, որ ներդրումների շահավետությունը կազմելու է 13-15 տոկոս` նախկինում սպասվելիք  15 տոկոսի փոխարեն: