Արեւմտյան Աֆրիկայում մանկահասակ աղջնակը, որտ մանկապղծության զոհ է դարձել, ստիպել են երեխա ունենալ: Սենեգալցի աղջիկը հղիացել է 10 տարեկան հասակում իր հարեւանից, իսկ հետո երկրվորյակներ լույս աշխարհ բերել, քանի որ այդ երկրում աբորտներն արգելված են, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Guardian-ը:
Աղջիկը ծննդաբերել է ժամանակից 2 ամիս շուտ: Հարցին՝ ուրախ է, որ իրեն բռնաբարողը գտնվում է կալանքի տակ, աղջիկը բացասական պատասխան է տվել: «Ես ուզում եմ, որ նրան սպանեն, որովհետեւ նա խանգարեց իմ ուսմանը»,-հավելել է դպրոցական աղջիկը:
Նրա խոսքով՝ այդ օրը մայրը գնացել է աշխատանքի, իսկ ինքը խաղում էր ընկերների հետ: Հետո աղջիկը գնացել է զուգարան, իսկ հարեւանը հետեւել է նրան ու բռնաբարել այնտեղ:
Տղամարդը սպառնացել է, որ կսպանի աղջկան եւ նրա մորը, եթե նա պատմի տեղի ունեցածի մասին: Որոշ ժամանակ անց մանկապիղծը կրկնել է իր արարքը նույն զուգարանում:
Աղջկա խոսքով՝ բռնաբարությունից հետո ինքը անգամ գլխի չի ընկել, որ հղի է: Իսկ մայրը դստերը բժշկի է տարել այն բանից հետո, երբ նրա մոտ սրտխառնոց է սկսվել:




























