ԱՄՆ ռազմածովային ուժերի Vella Gulf հածանավը, որի մուտքը Սեւ ծովի տարածք մայիսի 9-ին էր սպասվում, դեռեւս չորս օր անց այնտեղ կժամանի:

«Ստացված տեղեկությունների համաձայն, նավը Սեւ ծովի արեւելյան հատվածում Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հրամանատարության հրահանգներն է իրականացնելու», - սույն տեղեկատվությամբ իր ռազմադիվանագիտական աղբյուրին է վկայակոչում ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Արդեն իսկ ակնկալվում էր, որ հածանավը մինչեւ մայիսի 25-ը` Ուկրաինայի նախագահական ընտրություններին ընդառաջ է ժամանելու:

Նշենք, որ համաձայն Մոնտրեի կոնվենցիայի, առափնյա պետություններին թվին չպատկանող երկրների նավերը Սեւ ծովի սահմանները կարող են առավելագույնը 21 օրով հատել: Ապրիլի վերջին Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգով զինված ամերիկյան Donald Cook կործանիչը լքել էր Սեւ ծովի ջրերը, որտեղ շարունակում են իրենց ներկայությունն ապահովել մեկ այլ ամերիկյան` Taylor արագընթաց հածանավը եւ ֆրանսիական Dupuy de Lome հետախուզական նավը: