Լատվիայի ազգային զինված ուժերի «Namejs 2014» միացյալ ուսումնավարժանքները երկրի ցամաքային եւ ջրային տարածքում են անցկացվելու: Միջոցառմանը ավելի քան 2,2 հազար զինծառայողներ եւ կամավորներ, ինչպես նաեւ պետական սահմանապահ ծառայության եւ ԱՄՆ ԶՈւ առանձին ստորաբաժանումներ կմասնակցեն:

Այս ուսումնավարժանքները, որոնց ավարտը մայիսի 27-ին է նախանշվում, երկրի` անկախության վերականգնումից հետո ամենախոշոր ռազմական միջոցառումը կլինեն:

Ինչպես ազգային զինված ուժերի հրամանատար Ռայմոնդ Գրաուբեն է հաղորդել, ուսումնավարժանքների նախապատրաստական աշխատանքները ավելի քան երկու տարի են տեւել:

Միջոցառումների նպատակը բոլոր զորատեսակների գործունեության համակարգման կարողությունների ստուգումն է:

Այսուհետ Լատվիայում նման ուսումնավարժանքներ չորս տարին մեկ են անցկացվելու: