Մեծ Բրիտանիայում մրցույթ է հայտարարվում՝ գիտական ժամանակակից խոշորագույն խնդիրը լուծելու վերաբերյալ:
Հաղթողին 10 մլն ֆունտ ստեռլինգի մրցանակ են խոստանում: Մարդկության առաջ ծառացած լրջագույն մարտահրավերը հայտնի կդառնա հունիսի 25-ի բաց քվեարկության օգնությամբ: Մայիսի 19-ին կներկայացվի փորձագետների ընդրած վեց հիմնախնդիր: Ցուցակում, ի թիվս այլոց, համաշխարհային սովն է եւ ծովի ջրի աղազրկման համակարգի ստեղծումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ մրցանակի ղեկավար Ջեֆ Մալգենի` մրցույթի հաղթողին որոշելու համար կարող է մի քանի տարի պահանջվել: Հատուկ հանձնաժողովը ներկայացված գյուտերի գնահատման չափորոշիչներ կստեղծի:




























