Twitter-ը արգելափակել է ռուսաստանցիների հասանելիությունը ուկրաինական «Աջ սեկտորի» էջին, որտեղ ուկրաինական ազգայնական կազմակերպության անունից ռուսալեզու թվիթներ էին հրապարակվում:
«Ռոսկոմնադզոր»-ը այդ առիթով պաշտոնական մեկնաբանություն չի տվել:
Ռուսաստանի տարածքից էջը բացելու փորձի ժամանակ` հաղորդագրություն է հայտնվում. «Հասցեն անհասանելի է հետեւյալ երկրներում. Russia»:
Հավելենք, որ ռուսական օգտվողների հասանելիությունը «Աջ սեկտորի» էջին փակվել է «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Կսենզովի՝ Ռուսաստանում արտասահմանյան սոցցանցերն արգելափակելու վերաբերյալ հայտարարությունից հետո:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը քննադատել էր Կսենզովի հայտարարությունը, իսկ կապի նախարարությունը վերջինիս նկատողություն էր տվել, փոխանցում է Ռոսբալտը:




























