Համառուսաստանյան պետական հեռուստա-ռադիոհեռարձակման ընկերության» նկարահանող խումբը մայիսի19-ի երեկոյան կվերադառնա Ռուսաստան՝ ուկրաինական կողմի պահանջով:
Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են հեռուստաընկերության մամուլի ծառայությունից:
«Ինչ վերաբերում է մեր մյուս թղթակիցներին, ապա նրանց հետ ամեն ինչ կարգին է, նրանք շարունակում են աշխատել երկրի տարածքում», - նշել են ընկերությունում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում Ուկրաինայում նկարահանող խմբի հետ աշխատող ՀՊՀՌԸ-ի հատուկ թղթակից Քսենիա Կիբկալոն հայտնել էր, որ Ուկրաինայի ոստիկանոթյունն իրենց առաջարկել է լքել երկրի տարածքը մինչեւ մայիսի 19-ը, հակառակ դեպքում Ուկրաինան խոստացել էր լրագրողներին հարկադրաբար արտաքսել եւ Կիբկալոյի դեմ քրեական գործ հարուցել:




























