Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 13.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Թեւոսյան- Մոլդովական փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ֆոլքսվագեն» մակնիշի 22 ՍՏ 952 համարանիշով (վարորդ` Ս. Ա.) ավտոմեքենան ավտոճանապարհի երթեւեկելի հատվածում շրջվել է, ինչից առաջացել է վառելիքի արտահոսք:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենան տեղի ուժերով հոսանքազրկվել է եւ մոտեցվել էվակուատորին:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը եւ կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:




























