ՌԴ-ն պահանջում է անհապաղ ազատել  LifeNews-ի լրագրողներին, որոնք գտնվում են  ուկրաինական  զորամասի տարածքում ու մեղադրվում են ահաբեկչության մեջ:  Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրավը Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ  բանակցությունների արդյունքում:

«Մենք անհանգստացած ենք, որ ծայրահեղական ուժերի, «Աջ սեկտորի» գրոհայինների եւ այլ խմբավորումների մասնակցությամբ ռազմական գործողությունների ընթացքում տուժում են լրագրողները», - ասել է Լավրովը: - Շատ հաճախ ձերբակալում են նրանց, արհեստական մեղադրանքներ ներկայացնում: Վերջին դեպքը վերաբերում է LifeNews հեռուստաալիքի երկու լրագրողներին»:

«Երբ մենք տեղեկություն ստացանք, որ նրանք ձերբակալված են, գտնվում են զորամասի տարածքում եւ մեղադրվում ահաբեկչության մեջ, անմիջապես գործի դրեցինք մեր միջոցները», - հայտնել է  նախարարը: