Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Օտինգերը հայտարարել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գազի հարցում առաջընթացի մասին, հաղորդում է Reuters-ը:

«Վերջին օրերին մենք առաջընթացի ենք հասել մի շարք հարցերում, բայց պայմանավորվածություն դեռ չկա»,-ասել է նա՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարարի եւ «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո:

Նրա խոսքով՝ ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մայիսի 26-ին:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին «Գազպրոմը» պաշտոնապես տեղեկացրել է «Նաֆտոգազ Ուկրաինա» ընկերությանը, որ անցնցում է գազի մատակարարման կանխավճարային համակարգի: «Գազպրոմը» մտադիր է սպասել վճարմանը մինչեւ հունիսի 2-ը ներաառյալ, որից հետո Ուկրաինայի գազամատակարարումը կդադարեցվի: