ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը անհանգստություն է հայտնել Դոնեցկքում Lifenews հեռուստաալիքի նկարահանող խմբի ձերբակալման կապակցությամբ: Համապատասխան նամակն ուղղված  Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի անունով:

«Ես շատ անհանգստացած եմ լրագրողների դեմ բազմաթիվ հարձակումներով եւ անհետացումներով: Նրանք պետք է հնարավորություն ունենան հանգիստ աշխատել, եւ նրանց անվտանգությունը պետք է ապահովեն նրանք, որոնք դրա համար պատասխանատու են»,-ասված է Միյատովիչի նամակում, ներկայացնում է Lifenews-ը:

Նա խնդրել է ներկայացնել ողջ տեղեկատվությունն այդ գործով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորվել էր, որ լրագրող Յուլյա Շուստրային եւ օպերատոր Միխայիլ Պուդովկինին (LifeNews հեռուստաալիք) Կրամատորսկի մոտ ձերբակալել է Ուկրաինայի ազգային գվարդիան: