Եգիպտոսի նոր նախագահը իր նախորդներից 20 անգամ բարձր աշխատավարձ կստանա: Համապատասխան որոշումը ներկայիս (ժամանակավոր) նախագահ Ադլի Մանսուրն է ստորագրել, տեղական լրատվամիջոցներին վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մայիսի վերջին կայանալիք ընտրություններում հաղթած թեկնածուն երկու հազար եգիպտական ֆունտի փոխարեն, որչափ եւ ինքը` Մանսուրն է ստանում, եւ ժամանակին` պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսին, եւ պաշտոնաթող նախագահ Հոսնի Մուբարաքը, 42 հազար եգիպտական ֆունտ կստանա (6 հազար ԱՄՆ դոլար), որից 21 հազարը` որպես հիմնական դրույք եւ նույնչափ էլ` «վնասակար» աշխատանքի համար յուրօրինակ փոխհատուցման տեսքով:
Այդուհանդերձ, նախարարների խորհուրդը նախագահի հրամանը դեռեւս չի հաստատել:
Եգիպտոսի ընտրությունները մայիսի 26-27 կանցկացվեն: Երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարը երկու թեկնածուների` պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիրիի եւ սոցիալիստ-նասերիստ Համդին Սաբբայիի միջեւ կընթանա:



























