Վայրի բնապատկերների սիրահար պորտուգալացի մի լուսանկարիչ ինքնատիպ պահ է «բռնեցրել»: Լիսաբոնից հյուսիս` գյուղական բնակավայրերի ուղղությամբ շարժվող մորեխները տորնադոյի նմանությամբ սյուն են կազմել:
Անա Ֆիլիպա Սկարպայի խոսքով, միջատներից կազմված սյունը շուրջ 300 մետր բարձրություն է ունեցել: Մահաբեր բվվոցից 400 մետր հեռավորության վրա գտնվող կինը որոշել է անհապաղ ֆիքսել պահը` իր 200 միլիմետրանոց օբյեկտիվով, Mail Online-ին վկայակոչելով հաղորդում է FederalPost-ը:




























