Պուերտո-Ռիկոյի Արեսիբո աստղադիտարանից, որի ռադիոաստղադիտակն ունի 304 մետր տրամագիծ, ստացված ռադարային ազդանշանները թույլ են տվել ներթափանցել Լուսնի խորքերը: Ապա դրանք արտացոլվել են Երկրի բական արբանյակի մակերեսին եւ ընդունվել Արեւմտյան Վիրջինիայի «Գրին Բենք» աստղադիտակի կողմից: «Գրին Բենքը» լիովին կառավարվող ամենախոշոր ռադիոաստղադիտակն է՝ 100 մետր տրամագծով:

Հետազոտողները դիտարկում արել են Լուսնի երկու վայրերում՝ Հանգստյան ծովում եւ Արիստիլլուս անունով խառնարանում:

Հանգստյան ծովում, որտեղ 1972թ. դեկտեմբերին վայրէջք էր կատարել Ապոլոն-17 տիեզերանավը, գիտնականները ներթափանցել են 10-ից 15 մետր: Պատկերներում երեւեացող պայծառ եւ մուգ հատվածները քարից եւ փոշուց բաղկացած կտորներն են:

Արիստիլլուսի մոտ փոշենման աղբ է հայտնաբերվել: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել լավայատիպ հանքանյութերի հետքեր: