Պերուի Իկա շրջանի Պիսկո դեպարտամենտում գտնվող Տամբո-Կոլորադո համալիրում աշխատող հնեաբանները մինչիսպանական ժամանակաշրջանից պահպանված երկրաչափական զարդանախշերով որմնանկար են հայտնաբերել, Peru This Week-ին վկայակոչելով հաղորդում է Gazeta.ua-ն:
Երկրաչափական զարդանախշերով որմնանկարը երեք գույներով է արված` կարմիր, սեւ եւ դեղին, որոնք ընդհանրապես խիստ հատուկ են ինկերի ժամանակաշրջանի Տամբո-Կոլորադո համալիրին: Հնեաբանները նշում են, որ որմնանկարը «Չինչա-Ինկա» ոճով է պատկերված:
Զարդանախշը սպիտակ ծեփաշերտով ծածկված է եղել, ինչը կարող է վկայությունը լինել այն բանի, որ որմնանկարի վարպետներն այդ կերպ փորձել են աշխատանքը իսպանացիներից աչքից հեռու պահել: Այդուհանդերձ, ծեփաշերտը կարող էր նաեւ ինչ-որ խորհրդանշական նշանակություն ունենալ:




























