Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մայիսի 18-ին, ժամը 18.05-ին,Դուբայ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի սահմանապահ գոտուց բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վրեժ Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2013 թ. հունիսի 13-ից ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով` հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը: