Օդեսայի Արհմիությունների տանը, որտեղ մայիսի 2-ին հրդեհի հետեւանքով 40-ից ավելի մարդ էր զոհվել, հայտնաբերվել է քլորոֆորմ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ Քննչական գլխավոր վարչության ղեկավար Վիտալի Սակալը ճեպազրույցում, հաղորդում է Ukrinform-ը:
«Հրդեհից հետո աղբի եւ մոխրի մեջ, որ հետազոտվել են, հայտնաբերվել է քլորոֆորմ: Այդ նյութն օգտագործում են բժիշկները վիրահատությունների ժամանակ: Հիմա պարզում ենք, թե որտեղից է այն հայտնվել Արհմիությունների տանը»,- ասել է Սակալը:
Նա նշել է, թե քլորոֆորմը հանգեցնում է շնչառության կանգի:
«Հենց շնչառության կանգն է դարձել Օդեսայում 32 մարդու մահվան պատճառը: Փորձագետների նախնական եզրակացության համաձայն, դա տեղի էր ունեցել անհայտ նյութի ազդեցությամբ»,- ասել էր»,- նշել է Սակալը:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Օդեսայում բախումների հետեւանքով հրդեհ էր բռնկվել Արհմիությւոնների տանը: Պաշտոնական տվյալներով, զոհվել էր 48 մարդ:




























