Ռուսաստանյան LifeNews հեռուստաընկերության աշխատակիցները, որոնց մայիսի 18-ին ձերբակալել են Կրամատորսկի մերձակայքում, ըստ էության ահաբեկչական խմբավորման անդամ են: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել էր Ուկրաինայի ԱԱՊԽ քարտուղարի տեղակալ Վիկտորիա Սյումարը:
«LifeNews-ի, այսպես կոչված, լրագրողներ Օլեգ Սիդյակինն ու Մարատ Սայչենկոն տեղեկատվական ուղեկցմամբ ահաբեկչությանն աջակցելու փայլուն օրինակ են: Նրանք պարզապես տեսագրություն չեն անում, ուղեկցում են ահաբեկչական խմբավորումներին եւ նկարում ուկրաինացի զինվորականների դեմ հարձակումները»,- հրել է նա:
Սյումարի խոսքով, ձերբակալվածները ահաբեկչական խմբավորման դե-ֆակտո անդամներ են, եւ նրանց վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:




























