Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ ռուսական զորքերի` ուկրաինական սահմանից հեռացման մեկնարկի ոչ մի նախանշան դեռեւս չի նկատել: Այս մասին նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում է հայտարարել, հաղորդում է Ինտերֆաքսը:
Հիշեցնենք, այսօր` մայիսի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հետ սահմանակից Ռոստովի, Բելգորոդի եւ Բրյանսկի մարզերում ուսումնավարժանքներ իրականացնող ռազմական ստորաբաժանումներին իրենց մշտական տեղակայման վայրեր վերադարձնելու հրահանգ է տվել: Ավելի ուշ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունից հաղորդել են, որ վերջին օրերին ռուսական զորքերի ակտիվության նվազեցում է նկատվում:





























