Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության առաջնորդները անցած շաբաթ հայտարարել էին իշխանության օրգանների ստեղծման մասին: Գործադիր մարմնի կազմում, մասնավորապես, ընդգրկվել է նաեւ դիզայներ Նատալյա Վորոնինան: Նրան հանձնարարել են մշակույթի նախարարության ղեկավարումը:

Վորոնինան ավելի հայտնի է որպես  Donetsk Fashion Days ցուցադրությունների մանսակից եւ թանկարժեք խանութի սեփականատեր: Վորոնինան սիրում է իր ատելյեի նոր մոդեները ցուցադրել անձամբ, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները: