Հայաստանի խորհրդարանում ոչ իշխանական ուժերը չեն պաշտպանի Արթուր Ջավադյանի թեկնածությունը Հայաստանի Կենտրոնական Բանկի ղեկավարի պաշտոնում: 4 խմբակցությունները չեն մասնակցելու քվեարկությանը:

Հայ Ազգային Կոնգրեսի եւ «Ժառանգության» կողմից այդ մասին հայտարարել են խմբակցությունների ղեկավարներ Լեւոն Զուրաբյանն ու Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից եւ «Բարգավաճ Հայաստանից» առաջատար պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Միքայել Մելքումյանը: «Օրինաց երկրի» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ կուսակցությունն ազատ կքվեարկի:

Ինչպես հայտնել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը, կուսակցությունը պաշտպանում է Ջավադյանի թեկնածությունն ու ԿԲ-ի ծրագիրը:

Հիշեցնենք, որ Սահմանդրության համաձայն՝ Կենտրոնական բանկի նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից նախագահի առաջարկությամբ 6 տարի ժամկետով, երկու անգաից ոչ ավել: Ջավադյանն առաջադրվում է երկրորդ անգամ: