Ադրբեջանում խստացնելու են լրտեսության համար պատիժը:

Ինչպես APA-ին հայտնել են Միլլի Մեջլիսիվ, այդ կապակցությամբ առաջարկվում է փոփոխություններ իրականացնել Քրեական օրենսգրքի 276 հոդվածում (լրտեսություն): Առաջարկվում է հանցագործության համար պատժել 10 տարի ազատազրկմամբ ներկայիս 7 տարվա փոխարեն:

Նշենք, որ Ադրբեջանում ներկայումս «հահակայկական լրտեսամոլության» հերթական ալիքն է բարձրացել: Այդ կապակցությամբ ձերբակալվել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, ճնումների են ենթարկվել Յունուս ամուսինները: