Ուկրաինացի օլիգարխ Ռինատ Ահմեդովը հանդես է եկել ուղերձով Դոնբասի բնակիչների առաջ՝ հայտարարելով խաղաղության երթի մասին, որը ցանկանում էին անցկացնել Մարիուպոլի բնակիչները:

Իր խոսքում նա հայտարարել է, որ Դոնբասի միլիոնավոր բնակիչներ պատրաստ են խաղաղության երթի դուրս գալ, քանի որ հոգնել են ապրել վախի մեջ: Սակայն, Ահմեդովը տեղեկություն է ստացել, որ «Մարիուպոլում զենքեր են հայտնվել, որ խաղաղ մարդկանց, խաղաղ ակցիան ցանկանում են գնդակոծել»: Նրա խոսքով՝ նա անմիջապես կապ է հաստատել մեր ձեռնարկությունների տնօրեննրի հետ եւ կոչ է արել նրանց դադարեցնել երթի մասնակցությունը», հաղորդում է «segodnya.ua»-ն:

Սակայն Ահմեդովը վստահ է, որ հնարավոր չէ շփոթեցնել Դոնբասի բնակիչներին: «Եվ ես թույլ չեմ տա ոչնչացնել Դոնբասը: Ես այստեղ եմ ծնվել, այստեղ եմ ապրում: Ուստի կոչ եմ անում բոլորին միանալ մեր պայքարին»,- հայտարարել է նա՝ կոչ անելով աշխատանքային խմբերին վաղը դուրս գալ նախազգուշացնող ցույցի ըստ աշխատավայրի:

Հանրահավաքը կսկսվի կեսօրին եւ տեղ կունենա ամեն օր ժամը 12-ին ողջ Դոնբասում: