Եկող տասնամյակի սկզբին ամենամյա թողարկվող ավտոմքենաների թիվը 21 մլն միավորով կավելանա:
Ընդ որում՝ դրանց 50%-ը կթողարկվի Չինաստանի տարածքում: Նման եզրակացության են հանգել HIS Automotive վերլուծական ընկերության մասնագետները:
2013թ. աշխարհում արտադրվել է 87 միլիոնից ավելի ավտոմեքենա, որոնցից 22 միլիոնը՝ Չինաստանում: Մասնագետները կանխատեսում են. առաջիկա յոթ տարում ավտոմեքենաների արտադրման ծավալները Չինաստանում թափ կհավաքեն, Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում՝ կկրճատվեն: Նրանց շուկաների համար ավտոմեքենաները հիմնականում կարտադրվեն արտասահմանում:





























