Ամառվա վերջին «ԻժԱվտո»-ն սեդան թափքով Nissan մոդելի ավտոմեքենայի արտադրություն կմեկնարկի, իսկ մյուս տարի արդեն նոր սերնդի Renault Logan կթողարկի:

«Օգոստոսին սեդան թափքով Nissan կթողարկենք, այնուհետեւ, հաջորդ տարվա սկզբին` նույն բազայի վրա կառուցված հեչբեք: Այնուհետեւ էլ` կես տարի անց նոր Renault Logan-ի արտադրության կանցնենք», - պատմել է Իժեւսկի ավտոգործարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Ռյաբովը:

Նշենք, որ Nissan-ի մոդելը դեռեւս գաղտնի է պահվում: Լրատվամիջոցները, թեեւ, հաղորդում են, որ «ԻժԱվտո»-ն Nissan Sentra է թողարկելու:

Բացի այդ, Ռյաբովի խոսքով, մայիս ամսին ավարտին է հասցվել Lada Granta սեդանի թողարկման գործընթացը: Ներկայումս աշխատանքները նույն մոդելի լիֆթբեքի արտադրության ուղղությամբ են կենտրոնացված: