«Ուրալկալիա»-ի նախկին սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլեւը, որի ունեցվածքն, ըստ Forbes-ի գնահատականի, կազմում է 8,8 մլրդ դոլլար, նախկին կնոջը 3,3 մլրդ եվրո(4,5 մլրդ դոլլար) կվճարի, որոշել է Ժնեւի դատարանը:

Ամուսիններն ամուսնական պայմանագիր էին կնքել, ուստի համատեղ ձեռք բերված ունեցվածքը, համաձայն շվեյցարական արդարադատության, ամուսնալուծության դեպքում կիսվում է: Դատարանի որոշումը հնարավոր է բողոքարկել:

Զույգն ամուսնացած է եղել 24 տարի, ունեցվածքի բաժանումը տեւել է 6 տարի: Ամուսնալուծության դիմում ներկայացրել էր կինը, ինչը պայմանավորված էր ամուսնու դավաճանությամբ:

Ռիբոլովլեւն այժմ բնակվում է Մոնակոյում: Նա տիրապետում է արժեքավոր փաստաթղթերի, Պիկասոյի, Վան Գոգի, Գոգենի եւ Մոնեի կտավներին: «The Daily Mail»-ը նշում է, որ սա արդի պատմության մեջ նոր ամենաթանկարժեք ամուսնալուծությունն է:

Մինչ այդ «Forbes»-ն ամենաթանկարժեքն էր համարում ֆրանսիացի Ալեք Վիլդենշտեյնի ամուսնալուծությունը, ով նախկին կնոջ՝ Ջոսլինին, 2,5 մլրդ դոլար էր վճարել: