Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԵՄ-ի կողմից երկրին 1 մլրդ եվրո հատկացնելու մասին հուշագիրը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Ըստ հուշագրի՝ Ուկրաինային ֆինանսական օգնություն կհատկացվի երկու մասով՝ ամեն անգամ 500-ական մլն եվրո:  Առաջին մասը կհատկացվի, երբ հուշագիրն ու վարկային համաձայնագիրն ուժի մեջ մտնեն, երկրորդը՝ ծրագրերի իրականացման գնահատման արդյունքում:

Նշենք, ապրիլի 14 –ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը հաստատել էր Ուկրաինային 1 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության հատկացումը: