Մոլդովայի եւ Ռումինիայի կառավարությունները հավանություն են տվել երկու երկրների էներգետիկ համակարգերի միավորման գործընթացի արագացման առաջարկին:

Համաձայնությունը Մոլդովայի վարչապետ Յուրիե Լյանկեի եւ Ռումինիայի էներգետիկ հարցերով պատվիրակ-նախարար Ռեզվան Նիկոլեսկու միջեւ է կայացվել, հաղորդում է Ukrinform-ը:

«Երկու երկրների էներգետիկ համակարգերի հնարավորինս սեղմ ժամկետներում միավորման համար առաջնային խնդիր է պետք է լինի Յասսի-Ունգենի մայր գազատարի շինարարությունը», - հանդիպման արդյունքներն է ամփոփել Մոլդովայի կառավարության մամուլի ծառայությունը:

Գազատարը նախատեսվում է շահագործման հանձնել օգոստոսի 27-ին` Մոլդովայի անկախության օրը:

Պակաս կարեւոր չէ նաեւ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի շինարարությունը:

Հիշյալ նախագծերի իրականացմամբ Մոլդովայի էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացիայի կարեւորագույն բաղադրիչը կապահովվի: