Մայիսի 20-ին Բոսնիա եւ Հերցոգովինայում ջրհեղեղի արդյունքում զոհված քաղաքացիների հիշատակի սուգ է հայտարարվել, Rts.rs-ին վկայակոչելով հաղորդում է Ukrinform գործակալությունը:
Այսօր ոստիկանությունը հաստատել է 17 զոհերի մասին տվյալները: Նրանք բոլորը Բոսնիա եւ Հերցոգովինայի կազմի մեջ մտնող Սերբյան հանրապետության 52-91 տարեկան քաղաքացիներ են: Ընդհանուր առմամբ, Սերբիայի հետ միասին, ջրհեղեղը 44 մարդու կյանք է խլել:
Ինչպես արդեն հաղորդվել է, Բոսնիա եւ Հերցոգովինայի ջրհեղեղից տուժած շրջաններից ավելի քան 500 հազար մարդ է տարհանվել, ավերվել են ավելի քան 100 հազար տներ, հսկայական վնաս է հասցվել ճանապարհային ենթակառույցներին:
Ներկայումս բազմաթիվ բնակավայրերի գետերի վարարում եւ սողանքներ են սպառնում: Տարերային աղետի հետեւանքների վերացումը շարունակվում է:



























