Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական Հանրապետության Գերագույն ռադայի նախագահության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է շրջանում ազգայնացում սկսելու մասին, հայտնում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով ԴԺՀ-ի ղեկավարության միկրոբլոգը Twitter-ում:
«Օլիգարխների կողմից ԴԺՀ-ի բյուջե հարկեր վճարելուց հրաժարվելու կապակցությամբ դաշնայնացման գործընթաց սկսելու որոշում է կայացվել», - ասված է Պուշիլինի հայտարարությունում:
Նա դատապարտել է նաեւ գործարար Ռինատ Ահմետովին, որը Դոնբասում բողոքի նախազգուշական ակցիայի նախաձեռնողն էր:
«Ահմետովը կատարել է իր ընտրությունը: Ցավոք այն ուղղված է Դոնբասի ժողովրդի դեմ: Հարկերը Կիեւում վճարելը նշանակում է Դոնբասում կատարվող ահաբեկչությունների ֆինանսավորում»,- ընդգծել է Պուշիլինը:
Ուկրաինացի օլիգարխ Ռինատ Ահմետովը կոչ է արել Դոնբասին միավորվել





























