Իսպանական Կաստելյոն նահանգի Վիլաֆրանկա քաղաքի քաղաքապետարանը հայտնել է հնագույն ժայռապատկերների հայտնաբերման մասին, որը հնարավոր է դարձել Բարսելոնայի եւ Վալենսիայի համալսարանների մասնագետների հետազոտությունների շնորհիվ:
Ինչպես նշել է աշխատանքների ղեկավար, հնագիտական գիտությունների դոկտոր Ինես Դոմինգոն, խոսքը նվազագույնը 2 խոշոր ժայռապատկերների մասին է, որտեղ պատկերված է որսի նախապատրաստում՝ ներառյալ նետաձիգներ, ցուլեր, ոչխարներ:
«Իսպանիայում ժայռապատկերների նման քանակ երկար տարիներ չէր հայտնաբերվել»,- ընդգծել է հնագետը:
Վերլուծությունը ցույց է տվել, որ ծայռապատկերներիի տարիքը կարող է գերազանցել 7000 տարին: Շատերը փոշու շերտի տակ էին եւ վերականգնողական լուրջ աշխատանքների կարիք ունեին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























