Ուկրաինան մայիսի 20-ից 100 անգամ ավելացրել է Հունգարիայից գազի օրական մատակարարման ծավալները՝ 22,5 հազար խմ-ից հասցնելով 2,46 մլն խմ, հայտնում է Հունգարիայի գազատրանսպորտային համակարգի օպերատոր FGSZ Ltd-ն:
Ուկրաինան գազի մատակարարման ռեւերսային երթուղիներ է մշակում Հունգարիայից, Լեհաստանից, Սլովակիայից եւ Ռումինիայից: Կիեւում սպասում են, որ բոլոր չորս երթուղիների բացումը Ուկրաինային հնարավորություն կտա ավելացնել գազի մատակարարումները տարեկան մինչեւ 30 միլիարդ քմ: Ուկրաինա գազ մատակարարելու ամենահավանական հեռանկարային երթուղին Սլովակիայինն է:




























