Մերձմոսկվայի Լյուբերեցկի շրջանում ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցները մոտ 70 ապօրինի ներգաղթյալների եհ հայտնաբերել, որոք ենթակա են արտաքսման:

«Այսօր դաշնային միգրացիոն ծառայության Մերձմոսկվայի վարչությունը ոստիկանության հետ համատեղ լայնամասշտաբ ստուգումներ է անցկացրել Մոսկվայի մարզի Լյուբերեցկի շրջանի Կոտելնիկի ավանում: Այս պահի դրությամբ ստուգվել է մոտ 500 ներգաղթյալ, որոնցից 70-ի մոտ ՌԴ տարածքում գտնվելու ռեժիմի խախտում է հայտնաբերվել»,-ասել են ծառայությունում՝ հավելելով, որ նրանց արտաքսման նյութերը ուղարկվել են դատարան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գերատեսչության տվյալներով՝ ստուգումն անցկացվել է բնակելի թաղամասում, ստուգվում են նաեւ ավտոմեքենաները: