Օրերս ԱՄՆ դպրոցներից մեկում տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել: Ուսումնական հաստատության ղեկավարությունը ապշահար է եղել` իմանալով, որ աշակերտուհիներից մեկն իրականում 34 տարեկան է:
34-ամյա Չարիթի Էնն Ջոնսոնը դեռեւս 2013թ. հոկտեմբեր ամսից է Լոնգվյուի «Նոր կյանք» քրիստոնեական դպրոցի ավագ դասարաններից մեկում սովորում: Սակայն ի վերջո Չարիթիին խնամքի տակ առած կինը կասկածել է, որ աղջիկն իր տարիքի մասին սխալ տեղեկություն է տրամադրել:
Խաբեբայության համար ձերբակալություն իրականացրած ոստիկանի խոսքով, կինը Շարիտե Ստիվենս անունով է ներկայացել եւ որպես ծննդյան ամսաթիվ 1997թ. նոյեմբերի 24-ը նշել:





























