ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարող է մշտական ապաստան ստանալ Շոտլանդիայում, եթե սեպտեմբերին կայանալիք հանրաքվեի ժամանակ բնակիչների մեծ մասը կողմ արտահայտվի երկրի անկախությանը: Այս մասին հայտնել է Գլազգոյի համալսարանի նախկին դասախոս, ակտիվիստ Միք Նափյեն:
Նա Սնոուդենին Շոտլանդիայում մշտական ապաստան տալու հարցով հանձնագիր է կազմել եւ ներկայացրել խորհրդարանի քննարկմանը, որի նիստը կայացել է այսօր՝ մայիսի 20-ին: Որոշ խորհրդարանականներ աջակցել են հանձնագիրը, սակայն դրա քննարկումը հետաձգվել է մինչեւ անկախության հանրաքվեի անցակցումը:
Ակտիվիստի խոսքով՝ խորհրդարանի կողմից հանձնագրի պաշտպանությունը կնշանակի, որ անկախ Շոտլանդիան ուզում է Մեծ Բրիտանիայից առանձին արտաքին քաղաքականություն վարել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայում հանրաքվեն նախատեսված է սեպտեմբերի 18-ին: Դրական պատասխանի դեպքում երկիրը անկախ կհռչակվի 2016-ի մարտին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սնոուդենը պաշտոնապես զբաղեցրել է Գլազգոյի համալսարանի ռեկտորի պաշտոնը:





























